Լրահոս
Օրվա լրահոսը

Ինեսա Պետրոսյան. «Անվստահություն կա կոնկրետ Դավիթ Սանասարյանի գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննելու մասով». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 25,2019 12:34

Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը պատասխանել է մի քանի հարցերի:

– Տիկին Պետրոսյան, գլխավոր դատախազին միջնորդել եք, որպեսզի գործը ԱԱԾ վարույթից փոխանցվի այլ քննչական ծառայություն, ինչո՞ւ։

– Որովհետեւ անվստահություն կա կոնկրետ Դավիթ Սանասարյանի գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննելու մասով, քանի որ որոշակի հանգամանքներ տեղի ունեցան այդ օրերի ընթացքում, որոնք մեզ հիմք տվեցին կասկածելու նրանց անաչառության մեջ։

– Դուք նշում եք, որ ուղղորդված է, ո՞ւմ կողմից։

– Ամեն դեպքում իրենք չեն ցանկանում, որ նա լինի ՊՎԾ պետի պաշտոնում, որովհետեւ ակնհայտ է, որ հնարավոր է այնպիսի ստուգումներ, մշտադիտարկումներ եւ այնպիսի գործողություններ, որոնք ուղղակի ձեռնտու չեն շատ տարբեր մարդկանց։

– ՊՎԾ-ն ստուգումներ օրինակ ԱԱԾ-ում կատարե՞լ էր, կամ պատրաստվո՞ւմ էր սկսել։

– Գիտեք, օրենքով նախատեսված է եւ կարող էին ուսումնասիրություն կատարել նույնիսկ ԱԱԾ-ում, սակայն ես տվյալ չունեմ՝ այդ պահին պատրաստվում էին, թե՝ ոչ։

– Այդ դեպքում կասկածանքները որտե՞ղից են գալիս։

– Մի բան փաստ է, որ օրենքով նախատեսված է, որ կարող են իրականացնել, բայց կոնկրետ այդ ժամանակահատվածում պետք է իրականացնեին, թե՝ ոչ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ չգիտեմ։

– Դուք ասացիք՝ չէին ուզում տեսնել ՊՎԾ պետի պաշտոնում, գուցե ստուգումներ լինեին, այսինքն նախատեսվո՞ւմ է, որ ստուգում պետք է լինի։

– Տեղյակ չեմ, ինֆորմացիա չունեմ։

– Դուք հայտարարություն էիք տարածել՝ նշելով, որ գործը սարքված է, կարված, ԱԱԾ-ի՞ն նկատի ունեիք, ո՞ւմ էր ձեռնտու գործ սարքել։

– Տվյալ պարագայում ԱԱԾ-ն է այս ամենը նախաձեռնել եւ այնտեղ հստակ էր, որ անձինք կան ցուցմունք տվող, երեւում էր նրանց կաշկանդվածությունը եւ մեզ համար պարզ էր, որ որոշակի ուղղորդվածություն կա։

– Ցուցմունքների՞ց է պարզ։

– Այո եւ այն, որ անտեսվում էր մեր ապացույցները եւ այդ հրատապությունը, որ նույնիսկ 7 օր սպասելու ժամանակ չունեին, այն դեպքում, երբ կային ապացույցներ եւ դրանք կարող էին հետազոտվել, ստուգվել եւ գնահատվել։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930