«Ժողովուրդ» օրաթերթը փիլոնազուրկ հայտարարելու երեւույթի հետ կապված մի քանի հարց է ուղղել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ՝ պարզելու, թե Գարեգին Բ-ի օրոք քանի փիլոնազրկության դեպք է գրանցվել, եւ դրանցից քանիսն են արվել թեմերի կողմից։ Հարկ է նշել, որ Մայր Աթոռից ստացանք, մեղմ ասած, ոչ սպառիչ եւ իրարամերժ պատասխաններ։ Պատասխանի մեջ մասնավորապես ասված էր. «Փիլոնազրկությունների վերաբերյալ ամբողջական վիճակագրություն Մայր Աթոռում չի պահպանվում, յուրաքանչյուր թեմ առանձնաբար է դա կատարում։ Մայր Աթոռի եւ թեմերի կողմից կատարված փիլոնազրկությունների համամասնությունը եւս լիարժեքորեն վիճակագրված չէ։ Վերջին ամենաթարմ օրինակը Գերշ. Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանի կողմից Տ. Աթանաս վրդ. Մովսիսյանին տրված փիլոնազրկման հրամանն էր»։
Մայր Աթոռը բերում է հայր Աթանասի օրինակը, որը փիլոնազուրկ է արվել անժամկետ։ Վերջինիս փիլոնազրկությունը կապված է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման հետ։ Բազմիցս է խոսվել այն մասին, որ դա եղել է կաթողիկոսի հորդորով։ Ավելին՝ ի սկզբանե դրված է եղել նրան կարգալույծ անելու հարցը, սակայն Պարգեւ սրբազանի հորդորով՝ նման բան տեղի չի ունեցել։
Բացի դա, նույնիսկ եթե թեմերի առաջնորդները ինքնուրույն են անում փիլոնազրկություն, նրանք պարտավոր են համապատասխան զեկուցագիրն ուղարկել Մայր Աթոռի դիվանատուն եթե ոչ անմիջապես փիլոնազրկությունից հետո, ապա գոնե իրենց տարեկան տեղեկագրերի մեջ, որոնք կանոնավոր կերպով ուղարկվում են Մայր Աթոռ։
Լիլիթ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում