Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Ստեփանյան. «Հիմա ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ո՛չ հավատում, ո՛չ էլ վստահում է իր շրջապատին, ամեն ինչի մեջ ինքն է մտնում, ստուգում, վերահսկում». «Հրապարակ»

Ապրիլ 25,2019 12:17

Որքանո՞վ կարողացանք պահել սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտը այս մեկ տարվա ընթացքում, դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը հարցին հարցով է պատասխանում. «Ձեր կարծիքով, կարողացա՞նք… ես չեմ տեսնում ոչ մի դրական բան։ Այդ բոլոր լոզունգները հրաշալի են, ամեն ինչ ճիշտ է, բայց ո՞վ է տանում առաջ՝ մի մարդը չի կարող։ Ավելին՝ հիմա ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ո՛չ հավատում, ո՛չ էլ վստահում է իր շրջապատին, ամեն ինչի մեջ ինքն է մտնում, ստուգում, վերահսկում»։

Ստեփանյանի դիտարկմամբ, ստեղծված իրավիճակը հենց իր մոտ է բազմաթիվ հարցեր առաջացրել, մասնավորապես՝ ո՞ւր ենք մենք գնում. «Հեղափոխությունն անհրաժեշտություն էր, որովհետեւ այդպես չէր կարող երկար շարունակվել, դա մի օր պետք է պայթեր, բայց ամենածանրը հետո-ն է, այդ ալիքի վրա ինչքան կարող է այս ամենը դիմանալ։ Ես հիմա ժողովրդի դերը չեմ տեսնում, լսում եմ միայն ամբոխի ձայնը»։

Ապրիլի 27-ն այս տարի կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր, որի համար կառավարությունը հատկացրել է 124 մլն դրամ։ «Շատ լավ բան է տոնը, եթե կա այդ փողը, ծախսեք, բայց երբ թատրոնները հին դեկորները քանդելով, հին շորերը վերակարելով փորձում են նոր ներկայացում անել, իսկ մենք 124 մլն դեն ենք նետում, ճի՞շտ է դա։ Այսօր տոն կա՞ քաղաքում, հարցը դա է, թե չէ ո՞վ է դեմ տոներին, բայց քաղաքում տոն չկա։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, տեսնում եմ, թե ոնց է ամեն ինչ թանկանում, ժողովրդի սոցիալական վիճակը վատանում, ամեն ինչ այնքան պարզ է, եւ այստեղ այդ 30 ավել աթոռը չի փրկի Ազգային ժողովում։ Եթե օպտիմալացում է գնում, այդ 30 աթոռն ինչո՞ւ ես ավելացնում, որ անիմաստ դարձնես ընդդիմության դե՞րը։ Գոնե հասկանանք, թե ինչ ենք իրագործում, ուր ենք գնում, ոնց ենք զարգանում, բայց ես այն տպավորությունն ունեմ, որ ոչ մեկը չգիտի»։

Ինչ վերաբերում է վարչապետի հորդորին, որ աղքատությունը մարդիկ նախ պետք է իրենց ուղեղներում հաղթահարեն, ապա, ըստ Ստեփանյանի, վարչապետը դեռ չի գիտակցում, որ ինքն այլեւս վարչապետ է, ոչ թե թերթի խմբագիր. «Եվ այդ լոզունգները չի դնելու առաջին էջին, որ ժողովուրդն արագ գնա թերթն առնի ու տեսնի ինչ են գրել»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930