Այս օրերին ով չի ալարում՝ ամփոփում է թավշյա հեղափոխության մեկ տարին, եւ լրատվամիջոցներն ու սոցկայքերը հեղեղված են քաղաքական գործիչների ու տարատեսակ վերլուծաբանների խայտաբղետ գնահատականներով։ Նրանք, ում համար 2018-ի ապրիլն ու Սերժ Սարգսյանի հրաժարականն անձնական ողբերգություն էր (դեպի իշխանություն տանող ճանապարհն այլեւս չէր անցնելու Մելիք-Ադամյանով, բիզնես-արտոնությունները վերացվում էին, իսկ հորիզոնում ուրվագծվում էր աշխարհին ճաղավանդակների ետեւից նայելու հեռանկարը), անգամ ցուցակներ են կազմում, թե ինչ խոստումներ էր տվել Նիկոլ Փաշինյանը, որ չի կատարել, քանի տոկոսով պիտի աճեր այս կամ այն ոլորտը, որ չի աճել, եւ այլն, ու համապատասխան «եզրակացություններ» են անում՝ այս մեկ տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել, կամ եթե փոխվել է՝ միայն դեպի վատը։
Թվերի մեջ «խորանալու» եւ հակափաստարկներ կամ պարզաբանումներ ներկայացնելու գայթակղությունն, իհարկե, մեծ է, բայց նախ պետք է հասկանալ՝ իսկ «ամփոփողնե՞րն» ովքեր են։ Վերջին հաշվով՝ հեղափոխությունն իրականացրել է ժողովուրդը, հետեւաբար՝ հեղափոխության արդյունքներն էլ պիտի ժողովուրդը գնահատի, եւ ոչ թե հեղափոխությունից տուժածներն ու նրանց ֆինանսական աջակցությամբ ծաղկող լրատվամիջոցներն ու ֆեյքերը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում