Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում առաջին անգամ լյարդի փոխպատվաստում են արել՝ աղջկանից՝ մորը

Ապրիլ 25,2019 11:52

Երեկ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մեր երկրում կատարվել է լյարդի փոխպատվաստում: Այս մասին կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ փոխպատվաստումը կատարվել է կենդանի դոնորից: Նախարարի խոսքով, այնքան շատ կարեւոր բժշկական իրադարձություն է, որ ցանկացավ այդ մասին հայտնել:

Վարչապետի զարմացած հարցին ի պատասխան՝ կենդանի դոնորի՞ց, նախարարը բացատրեց, որ փոխպատվաստումը կատարվել է աղջկանից մորը՝ լյարդից վերցնելով մի կտոր: Ասաց, որ վիրահատությունը կատարվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ ռուս գործընկերների հետ համատեղ ու աջակցությամբ: Արսեն Թորոսյանի խոսքով այդ ուղղությունը զարգացնելու են, եւ շատ կարիք ունեն երիկամի փոխպատվաստման նաեւ՝ լյարդի: Նախարարն ասաց, որ եկող տարվա բյուջեում ծրագրում են այդ վիրահատությունների համար գումարներ նախատեսել, որպեսզի կարողանան մեր քաղաքացիներին աջակցել:

Արսեն Թորոսյանի տվյալներով, կոնկրետ լյարդի փոխպատվաստման վիրահատությունը արժե 100 հազար դոլարի շրջանակներում է:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/312397342763006/

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930