Կովկասյան լեռներում ծվարած երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը պարծենալու մի քանի բան ունի. շախմատի ոսկե մեդալակիրներ, հագեցած աշխարհաքաղաքականություն, Չերչիլի սիրած կոնյակը և.. դե, Քարդաշյանները, գրում է ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը:
Իսկ զբոսաշրջությու՞նը: Ամերիկացիների մեծ մասն անգամ քարտեզի վրա չի կարող գտնել Հայաստանը: Պարբերականը լուսանկարներով և կարճ նկարագրություններով ներկայացնում է, թե ինչը կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին Հայաստանում:
Սուրբ հող
Կարդացեք նաև
Հայաստանում կարելի է գտնել հռոմեական տաճարների ճիշտ կրկնօրինակը. թե ինչպես է այն անվնաս մնացել բազմաթիվ արշավանքների ժամանակ, քննարկումների թեմա է: Բայց մի բան պարզ է, որ այս հսկա կառույցը նախաքրիստոնեական ճարտարապետության փայլուն նմուշներից մեկն է Եվրասիայում: Գառնին կառուցվել է առաջին դարում և նվիրվել հեթանոսական Միհր աստծուն:
Պարի՛ր, եթե ուզում ես
Հայկական պարը ոգեշնչող ներկայացում է: «Քոչարի» կոչվող հայտնի պարում ձեռք-ձեռք են բռնում և պտտվում զրնգուն զուռնայի հնչյունների ներքո:
Վար չնայես
«Տաթևեր» ճոպանուղին ձգվում է մոտ 200 մետր և անցնում 9-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիրի վրայով: Տաթևի ճոպանուղին գտնվում է 5,752 մետր բարձրության վրա, դրանով ճամփորդելը տևում է 14 րոպե, և այն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար ճոպանուղի:
Խորհրդային հուշարձաններ
Ժամանակակից աշտարակներ, նեոկլասիկ կառավարական շենքեր, կիսաքանդված «խրուշյովկաներ»… Երևանում անընդհատ պտտվում է նույն անունը՝ Ալեքսանդր Թամանյան. վերջինս նախագծել է քաղաքի շրջանաձև փողոցները, Կասկադը, Օպերան և Հանրապետության հրապարակը:
Ծրագիրը Երևանում
2018թ. Երևանում բացվել է լյուքս դասի «Ալեքսանդր» հյուրանոցը: Եթե քաղաքից դուրս չեք գտնվում, հյուրանոցը Հանրապետության հրապարակից հինգ րոպեի հեռավորության վրա է: Կարող եք նաև նստել տանիքի բարում, որտեղից տեսարան է բացվում Երևանի վարդագույն տուֆե շենքերի և հետևում՝ Արարատ լեռան վրա:
Նստել բազմաթիվ սեղանների մոտ
Հայկական սնունդը մարտահրավեր է նետում խիստ հաստատված կանոններին: Այն վերցրել է ռուսական, վրացական, պարսկական և միջերկրածովյան խոհանոցից՝ լիարժեք չհամապատասխանելով ոչ մեկին. ուտեստներ՝ սկսած լիմոնով թաբուլեից ու մայոնեզով ու կարտոֆիլով աղցանից մինչև տավարի մսով ապուր և տապակած բլիթներ տոմատի սոուսով: Ճաշին կարող եք լինել «Դոլմամայում», ընթրիքին գնալ «Լահմաջուն Գայձ», որը բացվել է սիրիացի փախստականի կողմից:
Անդրկովկասյան միջամտություն
2015թ-ից միջազգային ճանապարհորդների խումբը զբաղվում է Տրանասկովկասյան արահետի կառուցմամբ, որը կկապի արշավականներին Կովկասի ամենահեռավոր ծայրերից: Ճանապարհի հերթական հատվածը, որն ավարտին է մոտենում, ձգվում է 60 մղոն և անցնում է Դիլիջանի ազգային պարկով:
Աշխարհի ամենահին եկեղեցին
Էջմիածնի եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին. այն հայերի համար նույնն է, ինչ մուսուլմանների համար Մեծ մզկիթը կամ հրեաների համար Արևմտյան պատը: Բայց դրա հմայքի առաջ խոնարհվելու համար հավատացյալ լինելը պարտադիր չէ: Այցելեք կեսօրից առաջ, երբ կարող եք ունկնդրել եկեղեցական խորի ներկայացումը:
Դրախտ գինու սիրահարների համար
Երբ հնագետները երեք տարի առաջ հայտնաբերեցին 6100 տարեկան ամենահին մառանը, բոլորն ապշած էին, բացի հայերից: Գինին երկար ժամանակ եղել է տեղական մշակույթի անբաժան մասը, այն առկա է նաև հայ ուղղափառ պատարագներում, ավանդական փառատոններում և թեժ գիշերներում: Փորձեք երկրի լավագույն գինիները In Vino բարում կամ Wine Republic-ում:
Հենց ժայռի վրա
Եկեղեցիներով հարուստ Հայաստանում կարող ես անցկացնել շաբաթներ, և ոչ մեկն էլ չայցելել, բայց դրանցից մեկը պարտադիր է՝ Գեղարդը, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Լաբիրինթոսային համալիրը ներառում է խաչքարեր, 13-րդ դարի եկեղեցի, ավելի հին վանքեր ու խորաններ՝ հենց ժայռի մեջ:
Մի փոքր տաքություն ավելացրեք
Միս, աղ և կրակ. այն ամենը ինչ պետք է խորովածի համար: Բայց հայերը այն վերածել են իսկական արվեստի գործի: Լավ խորոված անողն ընտրում է ամենափոքր կտորները, վրան աղ լցնում, քաշում շամփուրի վրա և դնում այն կրակին, երբ մսից հյութը կաթում է հենց կրակի մեջ:
Անմոռանալի հուշարձան
1915թ. Հայոց ցեղասպանության զոհ է դարձել առնվազն մեկ միլիոն մարդ և միլիոնավոր մարդիկ էլ փախել են Թուրքիայի արևելքում գտնվող իրենց նախնիների հողերից: Նախատեսեք մի քանի ժամ ժամանակ և մի քանի տուփ անձեռոցիկ, որոնք պետք կգան այդ ազգային ողբերգության ապացույց հանդիսացող նկարները և նմուշների հավաքածուները նայելիս:
Թավշյա հեղափոխություն
Հայաստանը թարմացվում է 2018թ. թավշյա հեղափոխությունից և դրան հաջորդած խորհրդարանական ընտրություններից հետո, որով նախկին օլիգարխիկ ռուսամետ կառավարությունը փոխարինվեց Արևմուտքն առավել համակրող կառավարությամբ: Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր վարչակազմը ծանր ճանապարհ ունի անցնելու. հայերի շրջանում երեքից մեկն ապրում է աղքատության շեմից ներքև, իսկ միջին աշխատավարձը ամսական մոտ 355 դոլար է:
Ընտրության խմիչք
«Կուբայական սիգար, հայկական կոնյակ և ոչ մի սպորտ»: Ըստ Ուինսթոն Չերչիլի՝ այս երեք բաներն են անհրաժեշտ երկար կյանք ունենալու համար: Փորձեք նրա հիպոթեզը Երևանի կոնյակի գործարանում, որտեղ նրա պաշտելի կոնյակը պատրաստում են նույն ձևով:
Լճերի երկիր
Սևանա լիճը ծածկում է Հայաստանի տարածքի 16 տոկոսը: Լճի ալիքները զովացնում են հայերին և հարևան երկրների բնակիչներին շոգ ամառներին: Անգամ եթե ցուրտ է լողալու համար, դուք կարող եք լուսանկարել բացիկների արժանի Հայրիվանքն ու Սևանավանքը, որոնք դրամատիկորեն խոյանում են կապույտ ջրերի առաջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ