«Առավոտ» օրաթերթը 17.04.2019 թվականին տպագրել էր «Ինչո՞ւ ԴԱՀԿ-ն չի պատասխանում հեռախոսազանգերին» վերտառությամբ հրապարակում՝ կապված մահացած մտավորականներից մեկի գումարի հետ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության կապիտան Գոհար Կուրղինյանն արձագանքել է հրապարակմանը, հայտնելով հետեւյալը.
«ՀՀ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 03.12.2012 թվականին տրված թիվ ԵԱՔԴ/1428/02/10 կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժնում հարուցվել է կատարողական վարույթ: Համաձայն վերջինիս՝ պետք է պատասխանող Վահան Սրապյանից հօգուտ Գարեգին Անանյանի բռնագանձել 7280 ԱՄՆ դոլարին համարժեք 2.606.800 ՀՀ դրամ, 52.100 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար եւ վճռով հաշվեգրվելիք տոկոսագումարները՝ համապատասխան ժամանակահատվածների համար:
Հայտնում ենք, որ պարտապանի աշխատավարձից 28.03.2019 թվականին ստացված 68.817 ՀՀ դրամ գումարն այժմ գտնվում է Ծառայության դեպոզիտ հաշվում: Հիշյալ գումարը չի փոխանցվել պահանջատիրոջը, քանի որ տեղեկություն է ստացվել, որ պարտապան Գարեգին Անանյանը մահացել է, սակայն իրավահաջորդի վերաբերյալ տեղեկություն չի ստացվել։ Վերոգրյալի հիման վրա Ծառայությունը ապրիլի 18-ին Գոհար Արշակյանին ուղարկել է գրություն, որով առաջարկվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, իրավահաջորդության կամ ժառանգության վերաբերյալ, դեպոզիտ հաշվում առկա գումարը փոխանցելու համար:
Քաղաքացուն միաժամանակ տեղեկացվել է, որ համապատասխան գրություն է ուղարկվել նաեւ պարտապանի աշխատանքի վայր, երկու ամիսների գումարները չփոխանցելու պատճառները պարզելու համար: Աշխատանքի վայրից գրության պատասխանը ստանալուց հետո կատարողական վարույթի հետագա ընթացքի մասին կտեղեկացվի Գարեգին Անանյանի իրավահաջորդին»:
«Առավոտ» օրաթերթ,
Կարդացեք նաև
24.04.2019