Ջասթին Թրյուդոն հանդես է եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ
Ա1+. Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առիթով հայտարարությամբ հանդես է եկել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Մենք միանում ենք Կանադայի եւ ողջ աշխարհի հայ համայնքներին, որպեսզի հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այդ իրադարձությունը մարդկության պատմության սեւ էջն է, որը երբեք չպետք է մոռանալ։
Թեեւ այն ժամանակվանից ավելի քան մեկ դար է անցել, նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն զոհվեցին եւ տուժեցին Ցեղասպանության ժամանակ, մեզ հիշեցնում է այն մասին, որ մենք երբեք չպետք է անտարբեր արձագանքենք ատելությանը կամ բռնությանը»,- նշվում է վարչապետի հայտարարությունում։
Կարդացեք նաև
«Կանադայի կառավարությունը պատշաճն է մատուցում այդ ողբերգության զոհերին եւ հաստատում իր հավատարմությունը այնպիսի աշխարհի ձգտմանը, որտեղ ոչ ոք, անկախ հավատից կամ էթնիկ պատկանելությունից, չի վախենում խտրականությունից կամ հետապնդումներից»,- ամփոփել է Թրյուդոն։