ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը, որը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր եկել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ այլ ներկայացուցիչների հետ, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է նշելու քաղաքացու օրն, ասաց՝ «Խորհուրդ եմ տալիս ներկայիս իշխանություններին ավելի կարեւոր գործերով զբաղվեն»:
Բաղդասարյանը նաեւ ասաց՝ 365 օրը քաղաքացու օրն է:
Իշխանափոխությունից մեկ տարի անց Բաղդասարյանը որեւէ փոփոխություն չի տեսնում. «Մեր ծրագրերի շարունակականությունը չեմ տեսնում, եթե չձախողեն՝ բավականին առաջընթաց կլինի»:
Արդյոք կոռուպցիայի դեմ պայքարում էլ փոփոխություն չի տեսնում, Բաղդասարյանը հարցին այսպես արձագանքեց՝ «Պայքարեք, պայքարեք»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Բաղդասարյանը պատասխանել է նաեւ ֆուտբոլային դիվանագիտության եւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցերին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ