Հունաստանի Ռոդոս քաղաքում ավարտվեց շախմատի վետերանների Եվրոպայի թիմային առաջնությունը: Եզրափակիչ տուրում 50+ տարիքային խմբում հանդես եկած վետերանների Հայաստանի հավաքականը (Ռաֆայել Վահանյան, Արտաշես Մինասյան, Կարեն Մովսիսյան, Արշակ Պետրոսյան եւ Նորայր Քալանթարյան) ոչ-ոքի արեց Իտալիայի թիմի հետ եւ 12 միավորով 26 երկրների մեջ պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ