Գերմանիայում ընթացող շախմատի GRENKE Chess Classic 2019 գերմրցաշարը շարունակվում է: Այսօր հինգերորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով միավորը բաժանեց Ֆրանսիայի առաջատար գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Ոչ-ոքի է ավարտվել նաեւ Վիշվանաթան Անանդ-Ֆաբիանո Կարուանա դիմակայությունը: Մյուս պարտիաները շարունակվում են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ