Զբոսաշրջիկներն ինչպիսի վտանգների կարող են հանդիպել հյուրանոցներում եւ ինչպես պետք է դրանցից խուսափել: Այս մասին զբոսաշրջիկներին պատմում է ճամփորդությունների եւ ռիսկերի գծով փորձագետ Լոյդ Ֆիգինսը՝ «The Sun» բրիտանական պարբերականին տված հարցազրույցում:
Փորձագետը խորհուրդ է տալիս, որ հյուրանոցում ավելի նպատակահարմար է, սենյակ վարձել երկրորդից չորրորդ հարկերում, քանի որ երկրորդ հարկից ներքեւ հյուրանոցի համարում ապրելը մեծացնում է գողության ենթարկվելու ռիսկը: Բացի այդ, ըստ Լոյդ Ֆիգինսի, որպեսզի ավազակների զոհը չդառնալ, երբ գտնվում եք մարդաշատ վայրերում, երբեք պետք չէ, հյուրանոցի սենյակի համարը բարձրաձայն ասել: Պետք է նաեւ հյուրանոցի անձնակազմին խնդրել, որ որեւէ մեկին հյուրանոցի համարը չասել, եթե այդ մասին, իհարկե, հատուկ չեն զգուշացվել:
«Հյուրանոցները գրավում են հանցագործներին: Հյուրանոցի նախասրահը եւ ռեստորանը այն վայրերն են, որտեղ հանցագործները կարող են ներկա գտնվել եւ իրենց հյուրանոցում ապրողի տեղ դնել: Եթե հյուրը մենակ է,ապա, նկատելով նրան բարի մոտ, չարագործները վստահ կլինեն,որ հյուրանոցի համարում մարդ չկա եւ կգնան դռան փականը կոտրելու»,-ասում է փորձագետը:
Լոյդ Ֆիգինսը նաեւ խորհուրդ է տալիս ստուգել՝ արդյոք արգելափակված է վթարային ելքը եւ որքան հեռավորության վրա է այն գտնվում հյուրանոցի սենյակից, որտեղ դուք ապրում եք:
Այս հանգամանքը կարող է մեծ դեր ունենալ հյուրանոցից տարհանման ժամանակ, երբ ասենք,հրդեհ բռնկվի:
Պատրաստեց Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ