Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցեղասպանության հետեւանքների մասին հայ մասնագետների աշխատանքը կարող է լուրջ կռվան դառնալ». Արմեն Մարուքյան

Ապրիլ 24,2019 20:22

2 տարի առաջ Պատմության ինստիտուտում ստեղծված հայոց ցեղասպանության վնասների եւ հետեւանքների գնահատմամբ զբաղվող փորձագետների խմբի աշխատանքն ավարտվում է, հրատարակության է պատրաստվում աշխատություն: Այս մասին այսօր «Ծիծեռնակաբերդում» լրագրողներին հայտնեց ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանը:

Նա տեղեկացրեց, որ մասնագետների խմբում աշխատում է նաեւ երկրաբան, որն ուսումնասիրում է, թե ինչ բնական պաշարներ են եղել եւ շահագործվել Օսմանյան Թուրքիայի՝ հայերով խիտ բնակեցված բնակավայրերում: «Երբ մեր ուսումնասիրությունն ամբողջական տեսք ստանա, հուսամ՝ այս տարի, լուրջ կռվան կարող է դառնալ, որպեսզի մեզ համար բարենպաստ իրադրության պայմաններում կարողանանք ավելի լուրջ քայլեր կատարել հատուցման եւ պահանջատիրության ճանապարհին»,-համոզմունք հայտնեց Արմեն Մարուքյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930