«Իմ խորին համոզմամբ, թրքական հասարակությունը եւս հասունանում է եւ մեր սերունդը դեռեւս ականատես կլինի, թե՝ ինչպես Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը, որն այսօր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մի խումբ կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հարցին՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը ժխտողական քաղաքականությունը շարունակվում է, հայ-թուրքական արձանագրությունները հետ ենք կանչվել, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ի՞նչ հնարավորություններ կան, Հարությունյանը պատասխանեց՝ «Մեկ անգամ եւս պետք է նշեմ՝ կան օրինաչափություններ, որոնք Էրդողանը չի կառավարում, դա կառավարում է պատմությունը, հասարակությունների զարգացումը, այնպես որ, Էրդողանի մերժողականությունը կխաղա հակառակ դերակատարությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ