Հայաստանի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որը ձերբակալվել էր Կարելիայի Հանրապետությունում, քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից: Այս մասին «Ռունա» պորտալին ասել է նրա փաստաբան Միխայիլ Յամչիտսկին:
«Պաշտոնապես արդեն միջնորդություն ներկայացվել է, պատշաճ կերպով ձևակերպվել է: Որոշումը կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնաժողովը: Իմ կարծիքով՝ դրա համար հիմքեր կան: Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական դրդապատճառներով»,- ասել է փաստաբանը:
Նա հավելել է, որ իր պաշտպանյալի արտահանձնման հարցը կորոշվի Ռուսաստանի Գլխավոր դատախազությունում: Եթե հայցը բավարարվի, Պողոսյանն այն բողոքարկելու իրավունք կունենա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ