Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-թուրքական սահմանը պետք է բացվի առանց նախապայմանների». Էդմոն Մարուքյան

Ապրիլ 24,2019 19:07

«Հայ-թուրքական սահմանի բացումն այլընտրանք չունի: Վաղ թե ուշ պետք է հասնել դրան: Փորձը ցույց տվեց, որ առանց նախապայմանների սահմանը բացելու եւ հարաբերություններ սկսելու վերաբերյալ մեր պատրաստակամությունը չաշխատեց»,-«Ծիծեռնակաբերդ»-ում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ հիմա էլ է հնարավոր ասել, որ առանց նախապայմանների՝ կարելի է Թուրքիայի հետ հարաբերություններ սկսել, բայց դա չի կարող ծառայել միայն թուրքական կողմին. «Կարծում եմ՝ սահմանը պետք է բացվի առանց նախապայմանների, ինչից հետո միայն հնարավոր է խոսել խնդիրների մասին»:

Ինչ վերաբերում է փաստին, որ ՀՀ-ի հետ հարաբերությունների վերսկսումը Թուրքիան կապում է Արցախի խնդրի հետ եւ այդ համատեքստում նախապայմաններ առաջադրում հայկական կողմին, Մարուքյանը նշեց. «Զարմանում եմ, որ դա ժամանակին չէին կանխատեսել, եւ մտածում էին, թե այդքան հեշտ կարելի է հասնել խնդրի լուծմանը»: Էդմոն Մարուքյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ ՀՀ նոր իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերություններ ձեւավորելու հարցում տեսլական չի ներկայացրել. «Այդ ուղղությամբ հիմա որեւէ քայլ չի կատարվում: Մեր տեսլականն այն է, որ պետք է սկսել խոսել սահմանի բացման մասին, վերականգնել մարդկային շփումները, հետո քննարկել կնճռոտ հարցերը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930