Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե անգամ ՀՀ իշխանությունը Մասիսի գագաթից ասի, որ հիշում է ու պահանջում, դրանից բան չի փոխվելու». Արամ Սարգսյան

Ապրիլ 24,2019 18:16
aram sargsyan

«Պետք է ուժեղ պետություն դառնանք, որ նման բաներ այլեւս չլինեն: Չպետք է նայենք, թե ինչ ասաց Էրդողանը, կամ աշխարհը ճանաչեց, թե ոչ: Եթե անգամ ՀՀ իշխանությունը կամ ԱԳ գործող նախարարը Մասիսի գագաթից ասեն, որ հիշում են ու պահանջում, դրանից բան չի փոխվելու»,- Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը:

Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ի թիվ մեկ խնդիրը պետք է լինի ոչ թե աշխարհից հայոց ցեղասպանության դատապարտում պահանջելը, այլ դառնալն այնպիսի պետություն, որի հետ այլեւս երբեք հնարավոր չլինի այդպես վարվել:

Իսկ թե ինչ է անում ՀՀ գործող իշխանությունն ուժեղ պետություն դառնալու համար, Արամ Սարգսյանը նշեց. «Այն նոր իշխանություն է: Եղած ժառանգությունը բարդ է՝ հատկապես հարեւանների հետ փոխհարաբերությունների առումով: Այնպես չէ, որ նոր իշխանության գործունեությանը կարելի է մեկ տարվա կտրվածքով գնահատական տալ»:

Լրագրողները հիշեցրին՝ երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների սկսել բանակցել Թուրքիայի հետ, սակայն Թուրքիան տեղից չշարժվեց: Այս առնչությամբ Արամ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ Փաշինյանի հայտարարությունը ճիշտ քայլ էր. «Ողջունելի է այդ պահվածքը, որովհետեւ Թուրքիան հարեւան երկիր է: Ողջունելի չէ Թուրքիայի պահվածքը, որն Արցախի հարցում նախապայմաններ է քաշում: Մյուս կողմից, տարօրինակ կլիներ, եթե Թուրքիան Արցախի հարցում չպաշտպաներ Ադրբեջանին, այլ պաշտպաներ հայերին»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/2298203397166976/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930