Կորսված մանկություն, ցավալի հիշողություններ, բայց ուժեղ կամք, որն էլ ստիպեց շարունակել ապրել, արարել ու սերունդներ տալ: 107-ամյա Անդրանիկ Մաթևոսյանի և 111-ամյա Մարի Կիրակոսյանի հիշողությունում 1915թ. ապրիլն անջնջելի հետք է թողել: Հայոց ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին է այցելել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Մեկ փրկված կյանք՝ 77 սերունդ. Անդրանիկ Մաթևոսյանի տանը քաղաքապետին դիմավորում է նրա ամենափոքր ծոռը՝ 2 տարեկան Ռազմիկը:
Եղեռնից մազապուրծ Մարի Կիրակոսյանը Կոմիտասի հայրենակիցն է՝ գաղթել է Քոթահիա քաղաքից: Առաջին հանգրվանը Հունաստանն էր, բայց կարոտն ու հայրենիքի սերը 1940-ականներին նրա ընտանիքը բերեցին Հայաստան:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/Yerevanofficial/videos/313847085958769/
Երևանի քաղաքապետարան