Լոս Անջելեսի Միասնական դպրոցների վարչությունը նախատեսում է ապրիլի 24-ը նշել որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր և այդ օրը փակել դպրոցները:
Առաջարկն արվել է խորհրդի անդամ Քելլի Գոնեզի կողմից, որն առաջարկել է 2021-22թթ. ուսումնական տարուց ապրիլի 24-ը ոչ աշխատանքային դարձնել դպրոցներում: Առաջարկում նաև կոչ է արվում համոզվել, որ ուսուցիչները պատշաճ կերպով ուսուցանեն Հայոց ցեղասպանությունը դպրոցներում:
«Այսօր պատմական օր է հազարավոր հայ ուսանողների և ընտանիքների համար,- ասել է Գոնեզը:- Այսօր նրանք տեսնում են, որ կրթության խորհուրդը և շրջանի երկրորդ ամենամեծ դպրոցը ոգեկոչում են հայկական մշակույթը և Հայոց ցեղասպանությունը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև