Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրազդանում մի հատ փողոցում դուրս եմ գալու, խորոված…եթե չկարենամ միս ճարեմ, կարտոշկա կուտեմ». Սասուն Միքայելյանն այսպես է նշելու Քաղաքացու օրը

Ապրիլ 24,2019 16:38

Քաղաքացու օրը նշելու համար կառավարությունը 124 մլն է հատկացրել: Այսօր այդ առնչությամբ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մեր երկրում իրավիճակ է փոխվել եւ դա արել է ժողովուրդը, ժողովուրդն էլ տոնում է էդ օրը: Իշխանությունն էլ պարտավոր է տոն հայտարարի այդ օրը: Ժողովուրդը թող ուրախանա»:

Հարցին՝ դուք ինչպե՞ս եք նշելու այդ օրը՝ նա պատասխանեց. «Ես սովորական, Հրազդանում մի հատ փողոցում դուրս եմ գալու, խորոված…եթե չկարենամ միս ճարեմ, կարտոշկա կուտեմ»:

Հարցին՝ Հրազդան դուրս գալու համար ձեզ 124 մլն պե՞տք է՝ նա պատասխանեց, որ դա ամբողջ հանրապետության մասշտաբով է. «Դա ծախսվում է ժողովրդի, ընդհանուր քաղաքում բարելավման, ինչ-որ հարցի լուծման: Էն ժամանակ թվեր էին մսխվում, ոչ մեկը կուրսի չէր ինչ է կատարվում: Հլը մի հատ հետաքրքրվեք՝ Էրեբունի-Երեւան տոնակատարության ժամանակ ինչքան գումար է ծախսվել: Մեր նորագույն պատմության մեջ քաղաքացին առաջին անգամ իր օրն է նշելու»:

Լրագրողները հիշեցրին, որ նույն ձեր իշխանության անդամները նախկինում բողոքում էին, երբ ՀՀԿ-ն էր նման մեծ գումարներ ծախսում՝ Սասուն Միքայելյանն էլ ի պատասխան ասաց, որ նախկինում թաքուն բաներ էին անում, գաղտնի, իսկ հիմա ողջ գումարը ծախսվելու է ժողովրդի համար:

Ըստ Սասուն Միքայելյանի, տնակում, առնետանոցում ապրող քաղաքացիներն էլ դուրս կգան փողոց՝ նշելու Քաղաքացու օրը, որովհետեւ հենց իրենք են հեղափոխությունն արել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930