Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում արգելել են անցկացնել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 24,2019 16:52

Ստամբուլում արգելել են անցկացնել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ, որոնք պետք է սկսեին Սուլոան Ահմեդի մզկիթի մոտ։ Այնտեղ պետք է տեղի ունենար նաեւ մամլո ասուլիս։ Թույլատրվել է անցկացնել լուռ երթ՝ առանց պաստառների։ Այս արգելքը զայրացրել էր տեղի իրավապաշտպաններին ու արտասահմանից ժամանած հյուրերին, որոնց թվում կան նաեւ քաղաքական գործիչներ Եվրախորհրդատանից ու Ֆրանսիայի խորհրդարանից։

Հիշատակի միջոցառման կազմակերպիչները հայտարարեցին, որ չեն ենթարկվում արգելքին եւ մամուլի ասուլիսն ընդհատումներով տեղի ունեցավ։

«Սա Թուրքիայում օրեցօր վատթարացող քաղաքական ու իրավական միջավայրի հետեւանքն է», – մեզ հետ զրույցում ասաց միջոցառմանը մասնակից, Թուրքիայի Խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը՝ հավելելով, որ անցած տարիներին նման միջոցառումներ անցկացվել են։

Ըստ կազմակերպիչների փոխանցման՝ հիշատակի միջոցառումն արգելել է ոչ թե Ստամբուլի քաղաքապետարանը, որ վերջին ՏԻՄ ընտրություններից հետո անցել է Ժողովրդահանրապետական կուսակցության վերահսկողության տակ, այլ տարածաշրջանի իշխանությունը, որն ուղիղ կերպով ենթարկվում է երկրի կառավարությանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930