Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն գա ի՞նչ անի, ժողովրդի արյո՞ւնը խմի». Սասուն Միքայելյանը հորդորում է ՀՀԿ-ին անցնել պատմության գիրկը՝ իր կոռուպցիայով ու սխալներով հանդերձ

Ապրիլ 24,2019 16:09

Այսօր ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանից լրագրողները հետաքրքրվեցին՝  Դավիթ Սանասարյանի գործի հետ կապված իր պաշտպանները պնդում են, որ գործը կարված է, դուք ի՞նչ գնահատական ունեք՝ պատասխանեց. «Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, դա իրավապահ մարմինների որոշելիքն է: Ես չեմ ուզում առաջ ընկնել»:

Հարցին՝ նոր Հայաստանում կարո՞ղ են գործ կարել՝ նա պատասխանեց. «Կարվածները պետք է քանդվեն: Չի կարա նման բան լինի: Կապացուցվի, եթե ինքը արդար է՝ կարդարանա»:

Խոսելով իշխանական վերին օղակներում կոռուպցիայի մասին՝ Սասուն Միքայելյանն ասաց. «Կոռուպցիան 25 տարի է՝ կա: Հնարավոր չի էսօր վերին ատյաններում բոլորին փոխես, նոր մարդկանց դնես»: Դիտարկմանը, որ Սանասարյանը հեղափոխությունից հետո եկած պաշտոնյա էր, ոչ թե հին համակարգի մարդկանցից էր՝ Միքայելյանն, ըստ էության, չպատասխանեց ասելով. «Համակարգը էն ժամանակ այնպիսի դրվածք էր, որ առանց կոռուպցիայի ու կաշառակերության շարժ չէր արվում, իսկ այսօր մնացորդներ կան, կամաց-կամաց պետք է հարթվի»:

Լրագրողները հարցրեցին՝ հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործի շրջանակներում դուք հարցաքննվե՞լ եք՝ Միքայելյանը պատասխանեց. «Ոչ, ես հարցաքննվել, դատվել, դուրս եմ եկել ժամանակին: Էդպես էլ չեմ հասկացել ինչի համար եմ նստել 3,5 տարի»:

Հարցին՝ վերջին շրջանում Սերժ Սարգսյանն է ակտիվանում, ՀՀԿ-ն հնարավորություն ունի՞ թարմանալու՝ նա պատասխանեց. «Ես խորհուրդ կտամ, որ ՀՀԿ-ն անցնի պատմության գիրկը՝ իր սխալներով, բռնություններով, կոռուպցիայով, ամեն ինչով հանդերձ: Գա ի՞նչ անի, ժողովրդի արյունը խմի՞, ուրիշ բան չէր մնացել: Իրենց իրավունքն է, բնական է, իրենք կըմբոստանան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930