Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիս Մայիլյան. Մարդու իրավունքները համընդհանուր արժեքներ են և պետք է հասանելի լինեն բոլորին՝ անկախ երկրի կարգավիճակից

Ապրիլ 24,2019 15:23

Ապրիլի 23-ին աշխատանքային այցով Մոնտեվիդեոյում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Ուրուգվայի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտում հանդիպում է ունեցել Ուրուգվայի մարդու իրավունքների պաշտպանների հաստատության տնօրենների խորհրդի անդամներ` Խուան Ֆարոպպա Ֆոնտանայի և Մարիանա Բլենգիո Վալդեսի հետ:

ԱԳՆ ղեկավարը և ուրուգվայցի իրավապաշտպանները քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը, մարտահրավերներն ու արձանագրված հաջողությունները:

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ մարդու իրավունքները համընդհանուր արժեքներ են և առանց բացառության պետք է հասանելի լինեն բոլորին՝ անկախ երկրի կարգավիճակից։ Այս համատեքստում նա կարևորել է Արցախի և տարբեր երկրների մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակների հետ համագործակցության հաստատումը, ինչն իր հերթին կնպաստի ոլորտում արձանագրված հաջողությունների զարգացմանը։

Զրուցակիցները կարևորել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի դրույթների ընդհանուր և համապարփակ կիրառումը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են երկու երկրների իրավապաշտպան գրասենյակների միջև համագործակցության հեռանկարները:

Արցախի ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930