Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն, որի լիազորությունները կասեցված են՝ այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հայտարարեց, որ շուտով ասուլիս կհրավիրի՝ իր հետ կապված քրգործի մանրամասները եւ իր դիտարկումները ներկայացնելու: Հարցին՝ դուք պնդո՞ւմ եք, որ գործը շինծու է՝ Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Ես պնդում եմ, որ ՀՀ քաղաքացու իրավունքը որեւիցե ձեւով չպետք է տրորվի եւ ՀՀ քաղաքացին իր գործով պետք է ստեղծի իրավական երկիր, իրավական պետություն, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ»:
Հարցին՝ ձեզ կհաջողվի՞ ձեր անմեղությունն ապացուցել, ունե՞նք այդ իրավական պետությունը, որի մասին խոսում եք՝ Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Ես նախորդ ռեժիմների դեմ կռիվ եմ տվել, երբեւիցե իրենց չի հաջողվել իմ մեղավորությունը որեւիցե գործում ապացուցել: Ես շարունակում եմ մնալ ՀՀ հպարտ քաղաքացի եւ պայքարել հանուն ազատ, արդար Հայաստանի»:
Դավիթ Սանասարյանը հակված չէր քրգործի հետ կապված այսօր խոսելու, այնուամենայնիվ, որոշ գնահատականներ երկրում ստեղծված իրավիճակի եւ իր անելիքների հետ կապված նա տվեց:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ