Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության մասին Ջեմալ փաշայի թոռան գրառումը վրդովվեցրել է թուրք ազգայնականներին

Ապրիլ 24,2019 15:16

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, Հայոց ցեղասպանության և  Հրանտ Դինքի  մասին գրառում է արել Twitter-ում, որը դարձել բուռն քննարկման առարկա:

Գրառումն արվել է ապրիլի 23-ին։ Ի դեպ, Ջեմալ փաշայի թոռը թուրք այն հրապարակախոսներից է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

«Սիրելի Հրանտ, գիտեմ, որ դու շատ հեռու ես, սակայն ես նորից կիսում եմ ապրիլի 24-ի ցավը»,- գրել է Հասան Ջեմալը։

Հասան Ջեմալի վերոնշյալ գրառումը դժգոհությունների պատճառ է դարձել իր հետևորդների շրջանակներում, որոնց մեջ կան նաև ազգայնականներ:

Մասնավորապես նրանցից մի քանիսը, փորձելով հակադարձել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք լրագրողին, առաջ են քաշել թուրքական անհիմն պնդումները, ըստ որոնց՝ ոչ թե թուրքերն են հայերին կոտորել, այլ հակառակը։  Նրանց մեկնաբանությունները համառոտ ներկայացնում ենք ստորև.

«Մարդ ինչպիսի ուղեղ պետք է ունենա, որ այս օրով նման գրառում կատարի»:

«Հասան Ջեմալ դու շատ ստոր մարդ ես»:

«Ատելությամբ դատապարտում եմ Հասաջան Ջեմալի գրառումը: Հայերը այդ տարիներին սպանել են «Միություն և առաջադիմության» կուսակցության մի շարք ղեկավարներին»:

«Կեցցե Էնվեր փաշան, Կեցցե Ջեմալ փաշան։ Իթթիհադականները կմեռնեն, բայց իթթիհադականությունը չի մեռնի»։

Աղբյուր`    Ermeni haber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930