Վաշինգտոնում Ամերիկայի թուրքերի ղեկավարման կոմիտեն պատրաստվում է միջոցառում անցկացնել նույն վայրում, որտեղ նախատեսվում է Հայոց ցեղասպանության հիշատակի ակցիա:
Ընդ որում, նշվում է, որ միջոցառումը խլացնելու համար նրանք նախատեսում են բարձր երաժշտություն, պարեր և աղմուկ: Նման միջոցառում անցկացնելու համար նրանք ստացել են ԱՄՆ Ազգային պարկ ծառայության թույլտվությունը: Ուշագրավ է, որ հենց նույն տարածքում անցյալ տարի Էրդողանը թիկնապահները ծեծի էին ենթարկել նրա դեմ բողոքի ցույց անող ցուցարարներին:
Թուրքերի կողմից իրականացվող միջոցառման կապակցությամբ իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ Ֆրանկ Փալոնը:
«Ապշեցուցիչ է, որ Ազգային պարկ ծառայությունը Ամերիկայի թուրքերի ղեկավարման կոմիտեին թույլատրել է ցույց անցկացնել Վաշինգտոնում՝ ուղիղ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողության հարևանությամբ՝ հաշվի առնելով մերժողականությունը և Էրդողանին մոտ կանգնած խմբերի կողմից ԱՄՆ-ում բռնության գործողությունները: Ես նրանց կոչ եմ անում անմիջապես հետ կանչել այդ որոշումը»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
It is shocking that @NatlParkService would grant TASC a permit to stage a protest right next to the Armenian Genocide Commemoration in DC given the genocide-denying, pro-Erdogan groups’ past provocations of violence in the US. I call on them to immediately revoke this permit. https://t.co/lGtyu08Roy
— Rep. Frank Pallone (@FrankPallone) April 23, 2019