«Բոլորն էլ տեսնում են, որ արդեն ճանաչելու ճանապարհին ենք: Սփյուռքահայությունը, ամբողջ ազգը տեսնելով, իրոք, դա այն օրն է, որը սգում են, մեր հիմնական նպատակն է, որ դա ճանաչում ունենա,- այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ թվարկելով, թե որ երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նա ասաց, որ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքներ են տարվում. «Արդյունքները ինձ թվում է բոլորս էլ արդեն նկատել ենք, դուք էլ եք զգում, որ արդեն կարճ ժամանակ է մնացել, որ Թուրքիան պատասխանը տա ոճրագործության ամբողջ աշխարհի առաջ եւ որ ոչ մի ազգ այդ ցեղասպանությունը, այդ դաժան սուգը չզգա»:
Ծառուկյանն ասաց, իրենց կապերով, «սայթերում», ինտերնետում, թերթերով, խորհրդարաններում պետք է ներկայացնեն խնդիրը. «Դա այնպիսի բան է, որ ասենք թե արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում: Քանի տարի էլ անցնի, ավելի շատ է քննարկվում: Որտեղ ներկայացնում ենք, արդեն այդ պետության խորհրդարանը ճանաչում է»:
Հարցին՝ միայն ճանաչո՞ւմ է մեզ պետք, թե՞ տարածքների փոխհատուցում էլ՝ Ծառուկյանը պատասխանեց.«Ամեն ինչ էլ պետք է լինի՝ տարածքն էլ, վնասն էլ: Հենց այնպես չի, որ 1,5 մլն հայություն, զավթելով…դրա պատասխանը պետք է տան, որ մեր սրտով լինի՝ ե՛ւ տարածքային, ե՛ւ բարոյական, ե՛ւ ամեն ինչ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ