Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի ուղերձը Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ։
«Այսօր, երբ մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին եւ իմ մտքերն ու աղոթքները իրենց հետ են։
Հիշելը պարտադիր է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, ընտանիքներն ու տները, այլեւ անցյալի սխալները չկրկնելու համար։
Սա է պատճառը, որ դեռեւս 2015 թվականի մարտին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը «Հայոց ցեղասպանությունը եւ եվրոպական արժեքները» բանաձեւ ընդունեց»։
Կարդացեք նաև
ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլ
https://www.facebook.com/joseph.daul/photos/rpp.180339404934/10157201802419935/?type=3&theater