Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյան. Թուրքիայից եկող արձագանքները հուսադրող չեն

Ապրիլ 24,2019 13:07

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը որեւէ կերպ չի կարողանում հասկանալ, թե հայոց ցեղասպանությունից 100 տարի անց ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայի ժխտողականությունը: Թուրքիայի ամենամեծ խնդիրը Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը համարում է այն, որ անգամ 100 տարի անց թուրքական իշխանությունները համարձակություն չեն դրսեւորում իրենց պատմության հետ առերեսվելու: Թուրքիայի այդ խնդիրը նա նաեւ պատգամ է համարում հայերի համար այն առումով, որ մենք՝ իբրեւ ժողովուրդ, հաղթահարել ենք ցեղասպանությունը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավոր համարո՞ւմ է Զոհրաբ Մնացականյանը, որ Երեւանն ու Անկարան «ֆուտբոլային» տապալված դիվանագիտությունից հետո հաշտեցման նոր գործընթաց սկսեն: Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Դժբախտաբար պաշտոնական Անկարայից եկող լուրերը հուսադրող չեն»: Նա եւս մեկ անգամ հստակեցրեց՝ ցեղասպանության ճանաչումը երբեւէ Հայաստանը նախապայման չի դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930