Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Թոքմաջյան. «Իրավունք չունենք մի տարում Նիկոլ Փաշինյանից եւ նոր իշխանություններից, նոր Ազգային ժողովից պահանջել անմիջապես այս ամեն ինչն ուղղել». «Հրապարակ»

Ապրիլ 24,2019 12:17
levon toqmajyan

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն իր խոսքում ընդգծում է՝ բոլորս ուրախացանք, երբ հեղափոխությունը եղավ, ու իշխանության եկան ազնիվ մարդիկ, որոնք ուզում էին երկիր կառուցել. «Այդ ամեն ինչը շատ ուրախալի է։ Ուրախացանք նաեւ, որ Հայաստանը թալանողների մի մասը կալանքի տակ է, չնայած չգիտենք, թե ինչ կլինի հետո, բայց, համենայնդեպս, շատ մեծ քայլ արվեց, այդպիսի բան ո՞վ կմտածեր, որ պաշտոնյային կարելի է բռնել, ձերբակալել։ Ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի, բայց 20 տարի թալանվել է երկիրը, դրա համար մենք իրավունք չունենք մի տարում Նիկոլ Փաշինյանից եւ նոր իշխանություններից, նոր Ազգային ժողովից պահանջել անմիջապես այս ամեն ինչն ուղղել։ Կարծում եմ՝ ժամանակ է պետք, եւ այդ ժամանակի մեջ մենք կտեսնենք շատ-շատ բաներ»։

Թոքմաջյանը լավատեսորեն է տրամադրված, չնայած փաստում է, որ արվեստը երկրորդ, երրորդ պլան է մղվել. «Բայց ոչինչ, այդպես էլ է լինում, երկիրը, գաղափարախոսությունը փոխվում են, մարդկանց մտածելակերպն է փոխվում։ Մարդիկ դժգոհ են, ես էլ շատ բաներից դժգոհ եմ, տեսնում եմ, որ ինչ-որ բաներ թանկանում են, բայց մենք ամեն ինչը սկսել ենք զրոյից։ Ամեն օր ինչ-որ լավ բաների ենք սպասում, ես չգիտեմ՝ կտեսնե՞մ, թե՞ չեմ տեսնի, բայց իմ թոռները, ծոռները, կարծում եմ, կտեսնեն երջանիկ Հայաստանը, իսկ դրա համար ժամանակ է պետք եւ համբերություն»։

Քանդակագործը դրան զուգահեռ անկեղծորեն զարմանում, թե ինչու է պետությունը 124 մլն հատկացրել Քաղաքացու տոնը նշելու համար. «Դա զավեշտ է, եւ ի՞նչ պիտի անեն, ժողովրդին պետք է գրկեն, մա՞ն գան։ Նման անհասկանալի բաները դեռ լուծված չեն. երբ ես այդքան գումար իմ թոշակի ու կոպեկների հաշվին նվիրատվություն եմ անում՝ արձան եմ դնում, հանկարծ կողքից միլիոնավոր դոլարներ տալիս են չես հասկանում թե ինչի, սա ինձ համար անհասկանալի է։ Հասկացանք՝ Քաղաքացու օր, բայց մի քիչ էլ զուսպ պետք է լինել»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930