Այսօր առավոտից Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում մեկնարկել են Մեծ եղեռնի տարելիցի միջոցառումները: Այս պահին Ծիծեռնակաբերդում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամները, դեսպաններ:
Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին`պաշտոնական այրերի հետ, մասնակցում է նաեւ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:
Կարդացեք նաև
Ավելի վաղ հուշահամալիր այցելեց նախկին պաշտոնյա Վաչե Գաբրիելյանը: Լրագրողների հարցերին նա չցանկացավ պատասխանել, միայն ասաց, որ յուրաքանչյուր հայի պարտքն է այսօր խնկարկել զոհերի հիշատակը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ