Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի դեպքերի ժամանակ գազային ատրճանակից կուրացած մի քաղաքացի ընդամենը օրեր առաջ դիմել է նախաքննական մարմնին. «Ժամանակ»

Ապրիլ 24,2019 10:57

Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը ասաց, որ ինքը համակարծիք է արդարադատության նախարարի հետ, որ տուժածների թիվը կարող է փոխվել։ «Եթե հայտնվեն մարդիկ, ովքեր կապացուցեն, որ այս օրենքի շահառուն են, և կներկայացնեն ապացույցներ, նախաքննական մարմինն էլ այդ անձանց կներգրավի տուժողների ցանկում, ապա, ինչպես նախարարն ասաց և օրենքում է նշված, ցուցակը կփոխվի, տուժածների թիվը կավելանա։ Այն, որ այդ ցուցակում X քանակությամբ թիվ պետք է նշված լիներ, դա ակնհայտ է, քանի որ այդքան մարդ տուժող է ճանաչվել այդ ժամանակ»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ այն փաստը, որ տուժողների թիվն ավելանալու է, վկայում է նաև օրենքով նախատեսված 3 տարի ժամկետը:

«Օրենքով 3 տարի ժամկետ է սահմանվում, որպեսզի բոլոր այն քաղաքացիները, ովքեր այդ օրերին ծանր կամ միջին ծանրության վնասվածքներ են ստացել, բնականաբար այդ մարդիկ մտնեն փոխհատուցման ենթակա անձանց ցուցակում։ Օրինակ՝ կարող է լինել քաղաքացի, ով ապացույցներ կներկայացնի, որ ինքը մարտի 1-ին ստացել է վնասվածքներ, դիմել է բժշկի, բայց որևէ արձանագրում չի եղել, որ նա այդ վնասվածքները ստացել է մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ։ Ընդ որում, դա կարող է եղած լինել տարբեր պատճառներով՝ վիրավորների թիվը պակասեցնելու համար»,- ասաց Խաչատրյանը՝ բերելով մեկ օրինակ, որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ գազային ատրճանակից կուրացած մի քաղաքացի ընդամենը օրեր առաջ դիմել է նախաքննական մարմնին, ներկայացրել ապացույցներ և ստացել է տուժողի կարգավիճակ։ Արամ Բարեղամյանը վերջին ամիսներին է ներգրավվել մարտի 1-ի գործով որպես տուժող, մինչդեռ 2008 թվականին նա մեղադրյալ էր և դատապարտվել էր ազատազրկման։

Խաչատրյանի խոսքով՝ այս գործընթացում շատ կարևոր է տուժողների վարքագիծը։ Շատ կարևոր է, որ տուժողները ակտիվ լինեն և դիմեն համապատասխան մարմնին տուժողի կարգավիճակ ստանալու համար։ «Գոյություն ունեն բոլոր հնարավորությունները, որ մարտի 1-ին տուժած բոլոր քաղաքացիները, ովքեր չեն ներգրավվել որպես տուժող, հիմա ներգրավվեն։ Բայց նախևառաջ կարևոր է, որ տուժողները ակտիվություն ցուցաբերեն և դիմեն համապատասխան մարմնին։ Հակառակ դեպքում կստեղծվի իրավիճակ, որ ոչ բոլոր տուժողները կդառնան նոր օրենքի շահառու։ Օրենքի ու ստեղծվելիք հանձնաժողովի ջանքերը ապարդյուն կլինեն, եթե տուժողները իրենք ակտիվ չլինեն ու չդիմեն»,- ընդգծեց ՀԱԿ ներկայացուցիչը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930