«2019 թ. սկզբին ՀՀ Կենտրոնական բանկը փոքր-ինչ թուլացրել է դրամավարկային պայմանները»,-այս մասին փաստում են Համաշխարհային բանկի մասնագետները` «Հայաստան. երկրի տնտեսական զեկույցը» փաստաթղթում: Ըստ նրանց, 2017 թ. փետրվարից հետո առաջին անգամ 2019 թ. հունվարի վերջին ՀՀ ԿԲ-ն 25 բազային կետով նվազեցրեց ծրագրային դրույքաչափը՝ դարձնելով այն 5.75 տոկոս: Նմանապես, ավանդային եւ լոմբարդային վարկերի դրամավարկային գործիքների դրույքաչափերը իջեցվեցին, համապատասխանաբար` 4.25 տոկոս եւ 7.25 տոկոս մակարդակներին: Ըստ նույն մասնագետների, այս կրճատումը բացատրվում է արտաքին մեղմ գնաճային չափավորվող ներքին տնտեսական ակտիվությամբ:
Զեկույցի այլ մանրամասները՝ «Առավոտի» այսօրվա տպագիր համարում