Կարլսրուեում ընթացող շախմատի GRENKE Chess Classic 2019 գերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերի նկատմամբ:
Հինգերորդ տուրից առաջ Անանդը եւ Կարլսենը 3-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նրանց հետեւում են Արոնյանը, Վաշյե-Լագրավը, Կարուանան, Սվիդլերը՝ 2,5-ական, Նայդիչը՝ 2, Վալյեխոն, Մայերը՝ 1-ական, Կայմերը՝ 0 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ