Եթե դու պատրաստվում ես մեկ գավաթ գարեջուր խմել որեւէ արտասահմանյան երկրում, ապա արա դա ճիշտ:
Սխալ ենթադրություն է, որ մենք հետեւում ենք բոլոր ավանդույթներին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է խմելուն:
Նրանց համար, ովքեր կարծում են, որ խմիչք օգտագործելը պարզապես փաբ եւ բար հաճախելն է, զարմանալի կլինի, թե աշխարհի տարբեր երկրներում որքան բարդացված կարող է լինել այդ գործընթացը: Տարբեր երկրներ ունեն գարեջրից օգտվելու իրենց հատուկ ավանդույթները եւ դրանց չհետեւելը կարող է հանգեցնել օտարերկրյա ընկերների կողմից արհամարհանքի: Սակայն մենք թույլ չենք տա, որ դուք արհամարհված լինեք, այսպիսով, հետեւենք որոշ երկրների, որոնք խստորեն պահում են այս ավանդույթները:
Անհնար է խոսել գարեջրի մասին առանց Գերմանիան հիշելու: Գերմանացիները ունեն հատուկ գարեջուր, որը կոչվում է Կոլսչ, բայց սա ուղղակի գարեջուր չէ: Սկսնակների համար արգելված է այն դուրս հանել Քոլըն մարզից, քանի որ այն հատուկ ազդեցություն է թողնում քեզ վրա տարբեր վայրերում: Սկսնակների համար, այն պարտադիր է խմել 10օ ջերմաստիճանի ժամանակ, եթե դու սա խմես այլ վայրում, ապա հետեւանքների համար ոչ ոք պատասխանատու չէ:
Կարդացեք նաև
Գարեջրի երկրորդ երկիրը Չեխիան է, որտեղ ավանդույթը պահելը շատ պարզ է, ուղղակի պետք է ուշադիր լինել, որ սպասարկողը գարեջուրը լցնի փրփուրով, քանի որ դրա առկայությունը պարտադիր է, եւ բացակայության դեպքում կարող ես տուգանվել:
Երբ ճապոնացի ընկերներիդ հետ որեւէ տեղ հավաքվես գարեջուր խմելու, հիշիր, որ չպետք է խմես քո երկրորդ գավաթը, մինչդեռ նրանք չեն վերջացրել առաջինը: Եվ եթե անգամ մոռանալով այս կանոնը պատվիրում ես երկրորդը, ապա հաջորդ անգամ հավաքվելիս նրանք էլ քեզ չեն կանչի:
Իտալիայում որեւէ տեղ խմելիս հիշիր` երբ վերջացնում ես գարեջուրդ, հաջորդը չխմելու դեպքում վեր կաց եւ գնա: Ահա օրենքը` խմիր, վեր կաց եւ գնա, երկար չպետք է մնալ այդ վայրում:
Բրիտանիան, ով ամենալուրջն է վերաբերվում այս ավանդույթներին, ունի կանոններ, նույնիսկ մինչեւ գարեջուր պատվիրելը: Այստեղ, եթե դու դեռ հստակ չես որոշել, թե ինչ գարեջուր ես խմելու, երբեք մի կանչիր մատուցողին, քանի որ կարող ես անլուրջ հաճախորդի տպավորություն թողնել: Որքան էլ անհեթեթ է թվում, սա անելու դեպքում նրանք ձեր պատվերը կամ կուշացնեն, կամ չեն բերի:
Իսկ ահա կորեացիների բաժակը լցնելիս պետք է սկսես ամենամեծերից: Եվ համբերությամբ սպասես, թե երբ նրանք կավարտեն, որ դու էլ խմես քո գարեջուրը:
Ահա որոշ երկրներ, որոնք խստորեն պահում են այս ավանդույթները, եւ դրանց չհետեւելն անքաղաքավարության նշան կլինի: Երբ որոշես շրջագայել այս երկրներով, չանտեսես նրանց ավանդույթները:
ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
23.04.2019