Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագիտական համալսարան. «Քրեական բնույթի խնդիրներով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները»

Ապրիլ 23,2019 23:33

ՀՊՏՀ խորհրդի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը բուհի կառավարման խորհրդի նիստերից մեկում մի խնդրի մասին էր բարձրաձայնել , որ ֆինանսական չարաշահումներ են եղել. ՀՊՏՀ նախկին ղեկավարությունը 6 տարվա ընթացքում համալսարանի բյուջեից ավելի քան 400 միլիոն դրամի ըստ էության «նվիրատվություն» է արել մի մասնավոր ընկերության` հանրակացարանի, որի ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի որդին է:

Ընդ որում բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն էլ նշել էր,  թե բուհը այդ հանրակացարանը շահագործող ընկերության հետ պայմանագիր ունի:

Քանի որ Aravot.am-ի տեղեկություններով, այդ մասով քրեական գործ է հարուցվել, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից հետաքրքրվեցինք, թե ինչ մեկնաբանություն կարող են անել:

Բուհի  լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից գրավոր հետեւյալը հայտնեցին. «Տվյալ կազմակերպության հետ գործող պայմանագիրն անընդունելի համարելով՝ բուհի նոր ղեկավարությունն անմիջապես այն վերանայել է: Այժմ հանրակացարանը շահագործող կազմակերպության հետ բուհը կնքել է կարճաժամկետ պայմանագիր՝ էականորեն փոխելով վարձակալության վճարի չափը և մյուս պայմանները:

Պայմանագրի կարճաժամկետ բնույթը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրակացարանում փաստացի բնակվող ուսանողներն իրենց համար անսպասելի կերպով չզրկվեն կացության հնարավորությունից, միաժամանակ բուհը հնարավորություն ունենա այլ կազմակերպությունների հետ բանակցելու և վերջնական որոշում կայացնելու:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի վերջին մասին, նշենք, որ եթե Ձեր տեղեկությունները ճիշտ են, ապա կարծում ենք, որ ՀՊՏՀ կողմից ցանկացած մեկնաբանություն կխոչընդոտի այդ գործի ընթացքին:

Տնտեսագիտական համալսարանը թևակոխել է մասշտաբային բարեփոխումների փուլ, իսկ քրեական բնույթի խնդիրներով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930