Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը RBK-ի հետ զրույցում պատմել է, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին պետք է հարաբերություններ զարգացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ես չեմ կարծում, որ նրա համար դժվար կլինի (շփվել Պուտինի հետ- խմբ.),- ասել է նա:- Այստեղ պայման կա. եթե լինեն ուղիղ, ազնիվ, առանց նենգության, դժվար չի լինի: Պարզապես պետք է ուղիղ և ազնիվ շփվել»:
Նրա խոսքով՝ այդ խորհուրդը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի նախագահի հետ շփմանը: «Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ դա կգնահատի, եթե տեսնի, որ զրուցակիցը չի փորձում նրան որևէ բանում խաբել, խորամանկել, ինչ-որ բան աղավաղել: Ես կարծում եմ, որ դա շատ-շատ ճիշտ եղանակ է բոլոր հարաբերություններում,- ասել է վարչապետը և հավելել.- միգուցե դիվանագիտության մեջ, միջազգային հարաբերություններում դա այնքան էլ ընդունված չէ: Բայց ես բոլորի հետ եմ այդպես շփվում»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ