«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական
ընկերությունը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակային պայմանների
պատճառով վթարվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի հեռուստակայանը
սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը: Էլեկտրահաղորդման գիծը պատկանում է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:
Ներկայում Գեղարքունիքի մարզի շուրջ 10-12 բնակավայրեր մասամբ կամ
ամբողջությամբ զրկված են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման
հնարավորությունից:
Մինչ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից վթարի վերացումը,
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը
միջոցներ է ձեռնարկում դիզել-գեներատորի միջոցով հեռարձակման
սարքավորումների էլեկտրասնուցումն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն