Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Թոխատյանի արձագանքը՝ իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ հարցին

Ապրիլ 23,2019 18:50

«Կանազի» մշակույթի տունը դեռեւս 2017 թվականի աշնանը տրվել է անհատույց օգտագործման, անցել է մեկ տարուց ավելի, բայց պայմանագրերը կարծեմ թե չեն կատարվում: Այսօր Երեւանի ավագանու նիստում իր մտահոգությունը հայտնեց  «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը:

Հրանտ Թոխատյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ամիսներ առաջ է դիմել նոր ավագանուն, որ մշակույթի տան օգտագործման ժամկետները երկարացնեն. «Որովհետեւ 10 տարին շատ քիչ ժամանակ է նման նախագիծ անելու համար, միայն 2,5-3 տարին կտեւի շինարարությունը, տակը կմնա 7 տարի, որը քիչ է իմ ծրագրերն իրականացնելու համար: Ես վաղուց դիմել էի, դեռ քննարկում են, իրենք են շատ դանդաղ աշխատել, որ մինչեւ հիմա ձգձգվել է այդ հարցը:

Թե չէ այնտեղ արդեն հարցեր կան արված՝ նախահաշիվ, նախագծի չափագրում, տանիքը վերանորոգված է, բայց բացահայտվեցին նոր կետեր՝  շենքը մեր ընկերությանը հանձնելիս  այնտեղ գազ չկար, գազ է պետք քաշել, այսինքն ծախսերի թիվը շատացավ, դրա համար ես դիմեցի՝ գոնե ժամկետը երկարացնեն, իրենք դեռ քննարկում են. նոր փաստաթղթեր է պետք եկել, ես ներկայացրել եմ, թե ինչու է այսօր այդ հարցը բարձրացվել, ես տեղյակ չեմ»:

Նա ասաց, որ մինչեւ իր դիմումի վերաբերյալ հստակ պատասխան չստանա, չի շարունակի  նախագծի հետ կապված աշխատանքները. «Որովհետեւ խոսքը մեծ գումարների մասին է, որքան իրենք են ուզում ապահովագրված լինել, այդքան էլ ես եմ ուզում ապահովագրված լինել»:

Նա մտավախություն չունի, որ չեղյալ կհամարվի մշակութային տունն իրեն օգտագործման հանձնելու որոշումը. «Ես մտավախություն չունեմ, որովհետեւ կգնամ ուրիշ շենք կգտնեմ, ուղղակի ափսոս է այդ շենքը ու այն ժամանակը, որն անցնում է»: Նա նկատեց, որ վերջին երեսուն տարում մշակութային որեւէ հաստատություն չի բացվել ու իր համար տարօրինակ է, որ իր նախագծի վերաբերյալ ավագանու որոշումը  ձգձգվում է:

Հիշեցնենք, որ դեռեւս 2017 թվականի հոկտեմբերին Երեւանի ավագանին (այդ ժամանակ նախորդ ավագանին էր գործում-խմբ) որոշել էր անբարեկարգ վիճակում գտնվող Կանազի մշակույթի պալատը 10 տարով հատկացնել «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին՝ հանձինս ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի և պրոդյուսեր Արմեն Համբարձումյանի։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930