Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել զերծ մնալ պատերազմի կոչերից

Ապրիլ 23,2019 18:02

Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը կոչ է արել խորհրդարանականներին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու կոչերից, հաղորդում է interfax.az-ը:

«Ինչի՞ կարող ենք հասնել միայն պատերազմի էմոցիոնալ կոչերով: Եթե հակամարտությունը հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով, ապա ինչու՞ դեմ գնալ դրան»,- ասել է Ասադովը խորհրդարանի լիագումար նիստում:

Նրա խոսքով՝ խորհրդարանի պատգամավորները պետք է շատ «զգույշ մոտենան այդ թեմային»: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ: Ուստի պատգամավորները պետք է զգույշ լինեն պատերազմի մասին իրենց կոչերում»,- ասել է Ասադովը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930