Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Մարությանի, տուգանվելուց հետո «Սանիթեքը» սկսել է մի փոքր լավ աշխատել

Ապրիլ 23,2019 15:32

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով աղբահանության խնդրին, ասաց՝ գոհ չէ «Սանիտեք» ընկերության աշխատանքից, բայց տուգանումից հետո սկսել են մի փոքր լավ աշխատել:

Քաղաքապետն ասաց, որ փորձում են համալիր լուծումներ տալ աղբահանությանը. «Սանիտեքին» ասել ենք՝ եթե բնականոն աշխատեք՝ ուրախ կլինենք: Տեսանք՝ թերանում են, ամեն ինչ արել ենք, որ ոտքի կանգնեն, որովհետեւ իրենց վիճակը լավ չէր: Բայց տեսնում էինք, որ պատկերը բավարար չէ, դրա համար ձեռնարկում ենք այն, ինչ տեսնում եք»: Մարությանը նկատի ուներ, որ քաղաքապետարանը 900 մլն դրամի աղբատար մեքենաներ է ձեռք բերելու. կառավարությունից հավանություն ստացավ մեկ անձից գնման համար:

Այս առնչությամբ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր՝ մեքենաների չափանիշները հատուկ գրվել է «Կամազ» գործարանի համար, որպեսզի քաղաքապետարանը հենց դրանից էլ գնի, այլ ոչ թե մրցույթ հայտարարվի:

Մարությանն արձագանքելով այս տեսակետին, ասաց՝ նման բան չկա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930