Խորհրդարանում հարց եղավ, որ կան որոշ ռուսական հեռուստաալիքներ, որոնք հակահայկական հռետորաբանություն ունեն եւ կարծիքներ կային, որ պետք է փակել այդ ալիքները ՀՀ-ում: Այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին լրագրողները հարցրեցին՝ դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան: Դեսպանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ ես հետեւում եմ ռուսական հեռուստաալիքների բոլոր հաղորդումներին, բայց չեմ կարծում, որ հակահայկական հռետորաբանություն կա այնտեղ: Կարող են արտահայտվել ինչ-որ կարծիքներ, ինչ-որ գնահատականներ, որոնք այն մարդկանց գնահատականներն են, ովքեր դա արտահայտում են: Իսկ, ընդհանուր առմամբ, ռուսական հեռուստաալիքներում հայաստանյան թեմայի լուսաբանումը հակահայկական ոչ մի կերպ չի կարելի անվանել»:
Դեսպանը նշեց, որ Հայաստանի եւ հայերի նկատմամբ ռուս ժողովրդի վերաբերմունքը ավանդաբար շատ դրական է:
Հարցին՝ այդ դեպքում պատգամավորները սխալվո՞ւմ են՝ դեսպանը պատասխանեց, որ դա պետք է ուղղել պատգամավորներին, նրանք արտահայտվելու ազատություն ունեն եւ կարող են տալ այնպիսի գնահատական, որը հարմար են գտնում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ