Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորներն ուտում են «Ալյոնուշկա» կոնֆետ, խմում կվաս. ԱԺ այգում ռուսական տրամադրություն է

Ապրիլ 23,2019 14:14

Այսօր ԱԺ այգում ռուսական տրամադրություն էր՝ ռուսական երգերի ներքո հայ-ռուսական բարեկամության ծառուղի հիմնվեց:

Նախաձեռնությունը ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովինն է: Ուշագրավ էր, որ ծառատունկի համար նախատեսված հողն ու ջուրն էր հայկական, մնացածը՝ ռուսական էր, անգամ՝ բահերը, տնկիները, որոնք հատուկ բերվել էին Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղից:

Իսկ ծառատունկին մասնակցող պատգամավորներն ուտում էին ռուսական խորհրդանիշ «Ալյոնուշկա» կոնֆետ, բուլկիներ, խմում կվաս ու ռուսական արտադրության հյութեր:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր բացման խոսքում ասաց, որ այս ծառուղու հիմնումը խորհրդանշական է. «Սա գալիս է եւս մեկ անգամ հավաստելու, որ մեր երկու երկրների, երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունն ու եղբայրությունը բազմադարյան պատմություն ունի եւ խարսխված է փոխադարձ հարգանքի, համակրանքի վրա: Կարծում եմ, խորհրդանշական բնույթ ունի ծառուղին՝ արմատներով մինչեւ ծլարձակումը»:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ ասաց. «Այսօրվա եղանակը, արեւը, իմ կարծիքով, լավ նշան է: Դա վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները, անխոս ունեն լուսավոր ապագա»: Նա ասաց, որ այն կեչիները, որ այսօր տնկվեցին, ոչ միայն կնպաստեն երկրի շրջակա միջավայրի բարելավմանը, նաեւ կհիշեցնեն մեր երկու ժողովուրդների կապի մասին: Դեսպանը հույս հայտնեց, որ սա կլինի քաղաքացիների սիրելի վայրերից մեկը:

Ծառատունկի ժամանակ Արարատ Միրզոյանը բռնեց տնկին, իսկ դեսպանը ջանասիրաբար սկսեց տնկել այն, ԱԺ նախագահը նկատեց՝ դուք ահագին փորձառու եք այս գործում:

Դեսպանը խոսեց հայ-ռուսական հարաբերությունների, ռուսական հեռուստաալիքների մասին:

Մանրամասները՝ հաջորդիվ

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930