«Լինելու են եռամսյակային պարգեւավճարներ ամբողջ անձնակազմին, բնականաբար, բացի քաղաքապետից»,-այսօր այս մասին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա ասաց, որ մտածում է նաեւ հետագայում աշխատավարձերի բարձրացման մասին քննարկումներ լինեն. «Բայց այս եռամսյակի համար, անձնակազմը, որը բառիս բուն իմաստով գիշեր-ցերեկ աշխատել է, մեծ ծավալի աշխատանք է արել, երեք-չորս անգամ ավելի շատ աշխատանք է կատարել, քան անցած տարի, նախանցած տարի այս ժամանակ: Բնականաբար, պետք է իր աշխատանքի, նվիրվածության համար պարգեւատրվի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ