Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ադամյան. «Թե ի՞նչ անուն կունենա արվեստի գործերով զբաղվող ապագա կառույցը, բոլորովին կարևոր չէ». «Փաստ»

Ապրիլ 23,2019 13:20

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է դերասան Աշոտ Ադամյանը:

-Պարո՛ն Ադամյան, ի՞նչ է կատարվում մշակույթի ոլորտում: Տեղի՞ն են մտահոգությունները, որ անճաշակությանն ավելի մեծ տեղ է տրվում, քան իրական մշակույթին:

-Այն, ինչ այսօր կատարվում է մշակույթի ոլորտում, սերմանվել է երկու տասնամյակից ավելի և, ցավոք սրտի, ծլերն արդեն աճել են, և մենք քաղում ենք պտուղները։ Անճաշակությունն ինքն իրեն չի առաջանում, այն դաստիարակության հետևանք է։ Մտահոգությունը, որ անորակը լցվել է մեր գլխին, տեղին է:

-Մշակույթի նախարարությունը լուծարել, փոխարենը ստեղծել վարչություն կամ կոմիտե, թե՞ ճշգրտել նախարարության գործառույթները՝ կոնկրետ խնդիրներ առաջադրելով:

-Որ նախկին համակարգը չի արդարացրել իրեն, փաստ է։ Նորը ստեղծելու համար առաջին հերթին պետք է հստակ պատկերացնենք, թե այդ կառույցից ինչ ենք սպասում։ Իսկ մենք նրանից ակնկալում ենք ստեղծագործ մտքի արտադրանքի պահպանմանն ու զարգացմանը միտված գործունեություն։ Իսկ թե ի՞նչ անուն կունենա արվեստի գործերով զբաղվող ապագա կառույցը, բոլորովին կարևոր չէ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930