Այսօր Երևանի ավագանու նիստում ԲՀԿ խմբակցության անդամ, «Առինջ մոլ» տոնավաճառի փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը (լուսանկարում) իրեն երկար նայելու համար «Իմ քայլի» անդամին դուրս հրավիրեց՝ հարց պարզելու։
«Հլը արի դուրս, ապե»,-այսպես դիմոց Ներսիսյանը «Իմ քայլը» խմբակցության անդամ Վազգեն Դարբինյանին, որը շրջվել էր ու նայում էր հետևի շարքում նստածներին։
Այս միջադեպին նախորդել էր ԲՀԿ-ից Հռիփսիմե Առաքելյանի ելույթը, որով նա կոչ էր անում ավագանու «Իմ քայլի»-ի անդամներին սոցցանցերում զուսպ լինել, և կոռեկտ գրառումներ անել։ Առաքելյանն ասաց, որ ավագանու մի խումբ անդամներ քաղհասարակության ներկայացուցիչներ են, և գալով ավագանի՝ այսօր քաղհասարակության դաշտն անապատացել է։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Այս նիստին ներկա էին ԱԺ ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, որոնք լրագրողների հետ զրույցում ավագանու ԲՀԿ անդամի նման վարքագիծը նորմալ համարեցին։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ