ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդային ակցիայի երկարաձգման մասին ևս 2 ամսով, համաձայն որի` ձևակերպելով “Շահավետ” և “Պրոգրես” ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում սկսած 30.000 ՀՀ դրամից՝ 540 և ավելի օր ժամկետով, հաճախորդները կստանան հատուկ մինչև 10% բարձրացված տոկոսադրույք:
ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների ներդրման հիմնական պայմանները՝
- ավանդի ձևակերպման հնարավորություն տարիքային բոլոր խմբերի և տարբեր նպատակների համար,
- ցանկացած ժամկետով՝ 1 ամսից մինչև 15 տարի,
- հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարների ստացման հնարավորություն՝ ժամկետի սկզբում, ամսական պարբերականությամբ կամ ժամկետի վերջում,
- տոկոսագումարները անմիջապես ավանդի ձևակերպման պահին ստանալու հնարավորություն,
- ավանդի գումարի մուտքագրումների ու ելքագրումների հնարավորություն,
- տոկոսադրույքի բարձրացման հնարավորություն՝ ավանդի համալրման և գումարի ավելացման արդյունքում,
- տոկոսագումարների մասնակի պահպանման հնարավորություն ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում:
Բանկը տրամադրում է անվճար Mastercard քարտ ավանդի գործողության ողջ ժամանակահատվածի համար: Բացի այդ, ավանդատուները կարող են ձևակերպել ավանդի գրավով ապահովված վարկ կամ վարկային գիծ` ավանդի գումարի մինչև 100% չափով: Վարկի տոկոսադրույքը սահմանվում է ավանդի տոկոսադրույքին + 4,5%:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է բարելավել ավանդների իր պայմանները՝ դրանով իսկ մոտիվացնում է հաճախորդներին խնայել և ստանալ խնայողություններից եկամուտներ: ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների հատուկ պայմաններով ձևակերպման մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական www.vtb.am կայքում, Բանկի մասնաճյուղերում և Տեղեկատվական կենտրոնի 87-87 հեռախոսահամարով: