Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ն ու Միհրան Պողոսյանի գործերը Ռուսաստանի համար, մեղմ ասած, համեմատելի չեն. «Ժամանակ»

Ապրիլ 23,2019 12:22

ԴԱՀԿ նախկին պետ, «բանանի արքա» Միհրան Պողոսյանի ձերբակալությունը Ռուսաստանում ուներ որոշակի անսպասելիություն՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո կարծես թե դարձել է օրենքի հետ խնդիր ունեցող նախկին պաշտոնյաների ապաստարան: Համենայնդեպս, Ռուսաստանում են պատսպարվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Մարտի 1-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Ահա այդ համատեքստում էլ Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանում գտնվելը, չնայած նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուն, հանրային շրջանակներում ընկալվեց առնվազն հերթական պատսպարման համատեքստում: Բայց այս անգամ Ռուսաստանը որոշեց առնվազն ձերբակալել նրան՝ ի տարբերություն երկու Հարությունյանների:

Սակայն դեռ պարզ չէ, թե արդյո՞ք դա նշանակելու է, որ Պողոսյանին կարտահանձնեն հայկական արդարադատությանը: Ի վերջո, դեռ պարզ չէ, թե ինչ կպարզվի նրա թղթաբանության մեջ: Հանկարծ կարող է պարզվել, որ նա ռուսական քաղաքացիություն ունի, կամ՝ Ռուսաստանը կարող է արտահանձնման գործընթացը դարձնել Հայաստանի հանդեպ խաղաքարտ՝ այդպիսով փորձելով «առևտրի» բերել Հայաստանի նոր իշխանությանը: Միևնույն ժամանակ, սակայն, ակնառու է, որ կա Հարությունյանների և Պողոսյանի տարբերություն, ու այդ տարբերությունն ազգանունը չէ:

Տարբերությունն այն գործերն են, որոնց առիթով պատսպարում են «փախստականների»: Մարտի 1-ն ու Պողոսյանի գործերը Ռուսաստանի համար, մեղմ ասած, համեմատելի չեն, հաշվի առնելով դրանց ոչ միայն քրեաիրավական, այլ առաջին հերթին, թերևս, քաղաքական ընդգրկումը:

Արամ ԱՄԱՏՈԻՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930