ԵԱՏՄ երկրները չափազանց դանդաղ են վերացնում միության ներքին շուկայում առկա խոչընդոտները. վեր հանված 7 տասնյակ խոչընդոտներից, որոնցից 17-ն ուղղակիորեն խախտել են ընդհանուր նորմերը, 2018թ. վերացվել է միայն մեկ սահմանափակում: Հարցը կքննարկվի ապրիլի 30-ին Երևանում «հնգյակի» վարչապետների հանդիպմանը, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովը զգուշացնում է, որ խոչընդոտների մեծ մասը կարող է ուժի մեջ մնալ նաև տարեվերջին, գրում է «Կոմերսանտը»:
Ըստ թերթի աղբյուրների, Երևանում կայանալիք հանդիպմանը Հայաստանին, Ռուսաստանին և Բելառուսին կառաջարկվի եռամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել կապված այն սահմանափակումների հետ, որոնք չեն հանվել՝ չնայած ԵՏՀ որոշմանը: Միայն 2018թ. նոյեմբերին ընդունվել է հինգ այդպիսի որոշում, բայց իրականացվել է միայն մեկը (որը վերաբերում էր Ռուսաստան բելառուսական կաթի մատակարարմանը): Մյուս սահմանափակումների թվում է Հայաստանում պետգնումների մասին տվյալները նաև ռուսերենով հրապարակելը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ