Էրեբունու ռուսական ավիաբազան ՄիԳ-29 ինքնաթիռները կփոխարինի 4++ սերնդի ռուսական Սու-30ՍՄ կործանիչներով, ընդհանուր առմամբ նախատեսվում է մատակարարել 18 ինքնաթիռ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ռազմական գերատեսչության իր աղբյուրը:
«Ավիաբազայի վերազինումը Սու-30ՍՄ-ներով նախատեսվում է սկսել արդեն գալիք տարում: Ինքնաթիռները կմատակարարվեն երկու փուլով՝ 2020-2021թթ.: Նախատեսվում է Սու-30ՍՄ-ներով փոխարինել բոլոր 18 ՄիԳ-29-երը, որոնցով այս պահին թռիչքներ են իրականացնում ավիաբազայի օդաչուները»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ